Թեմայի ամփոփումը՝ թանգարանում

Մեծ բանաստեղծի հայտնի պատգամով դիմավորեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը 7-րդ «գ» դասարանի աշակերտներին:

Այստեղ պատանի ավետիսյանցիներին հետաքրքիր էր ամեն ինչ՝ բանաստեղծի ծննդավայր Կարսի պատկերներից մինչեւ նրա աշխատասենյակը, որտեղ գրվել են հայ ժողովրդին վաղուց սիրելի դարձած բազմաթիվ ստեղծագործություններ, եւ որտեղ անփոփոխ պահպանված են բանաստեղծի շատ անձնական իրեր:

Բանաստեղծի հարկի տակ նրանք արտասանեցին, պատմեցին, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, իսկ հրաժեշտից առաջ դիտեցին «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունը:

Այցից ստացած տպավորությունն աննկարագրելի էր: Յոթերորդցիներն ասես բացահայտել էին մի նոր Չարենցի: