Այսպիսի զվարթ «Սուտլիկ որսկան» դուք դեռ չեք տեսել:

Ավետիսյան դպրոցի թատերական խմբակի ղեկավար Վազգեն Թորոսյանի երեւակայությունն ու ռեժիսորական հնարանքը Հովհաննես Թումանյանի մշակմամբ այս սիրված հեքիաթը վերածել էին խնդության տոնի, որը մանկական անզուսպ հրճվանքով վայելեցին նախակրթարանի, տարրական եւ միջին դպրոցի փոքրիկ ավետիսյանցիները:

Պատանի դերասաններին ուղղված ծափերը երկար ժամանակ չէին լռում: Փոքրիկ հանդիսատեսները պարզապես չէին ուզում հեռանալ դահլիճից:

— Վաղուց այսքան չէինք ուրախացել,- ասում էին նրանք իրար: