Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարությամբ ողջունեց զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանին եւ նրա սաներին՝ Երեւանի դպրոցների հրաձգության մրցույթում առաջին տեղը գրավելու համար:

Այդ հաղթանակն արժեքավոր էր մանավանդ նրանով, որ ավետիսյանցիների մրցակիցների մեծագույն մասը մասնագիտացված մարզադպրոցների թիմեր էին:

Նկարներում՝

  1. Հաղթողի գավաթը հասավ դպրոց։
  2. Մեր դիպուկահարը՝ մրցույթի չեմպիոն Նորվարդ Տիտանյանը: