Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի տնօրենությունը սիրով տեղեկացնում է, որ ավարտված է 2026-2027 ուստարվա մանկապարտեզի եւ առաջին դասարանների սաների ընդունելության գործընթացը։
Հարգելի՛ ծնողներ, հունիսի 8-ին եւ 9-ին կրթահամալիրի տնօրենության կողմից հեռախոսազանգ կստանան դպրոց ընդունված բոլոր երեխաների ծնողները։
Հայցում ենք մյուս ծնողների ներողամտությունը։ Դիմումների աննախադեպ մեծ քանակի պատճառով, ցավոք, հնարավոր չի եղել ապահովել բոլոր երեխաների ընդունելությունը։
Կրթահամալիրի աշխատանքային սկզբունքների համաձայն, դիմորդի գործը մերժելու պատճառը քննարկման ենթակա չէ։
Շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած հետաքրքրության եւ վստահության համար։
Մաղթում ենք բոլոր երեխաներին հաջողություններ իրենց կրթական ճանապարհին եւ բազմաթիվ ձեռքբերումներ ուսումնական կյանքում։
