Արդեն երկրորդ տարին է՝ Ավետիսյան դպրոցի աշակերտները մասնակցում են Համաշխարհային փոստային միության կողմից կազմակերպվող շարադրությունների մրցույթին: Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր աշակերտուհու շարադրությունն արժանացել էր միջազգային ժյուրիի հատուկ հավաստագրի:
Այս տարի նշվում է մրցույթի 45-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ Համաշխարհային փոստային միությունը ընտրել էր «Գրի′ր նամակ քեզ 45 տարեկան հասակում» խորագիրը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի «Հայփոստ» ընկերությունը մրցույթին մասնակցող շարադրություններից ընտրել և Համաշխարհային փոստային միություն է ուղարկել Ավետիսյան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանի աշխատանքը:
Հուսանք՝ Զավենի շարադրությունը միջազգային մրցույթում ևս հաջողություն կունենա: