Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում անցկացվեց բնապահպանությանը նվիրված համադպրոցական միջոցառում` «Աղբի դատավարությունը» թեմայով: Այն սկսվեց Էքզյուպերիի հանրահայտ տողերով. «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը»: Ապա 10-րդ դասարանի աշակերտները հրաշալի ներկայացրին դատավարությունը` մարմնավորելով «մեղադրյալ աղբին», դատավորին և վկաներին: Աղբը արդարացրեց իրեն` մատնանշելով մարդկանց անտարբերությունն ու անխնա վերաբերմունքը բնության նկատմամբ:
Միջոցառման հաջորդ մասում 9-րդ և 11-րդ դասարանների միջև անցկացվեց տեսանյութերի մրցույթ` «Տեսակավորենք աղբը, որ ապրենք մաքուր քաղաքում» խորագրով:
Այս հետաքրքրական միջոցառման ավարտը նույնպես յուրահատուկ էր. դպրոցի կրտսեր և միջին օղակների սաները աղբի թափոններից նախապես պատրաստել էին ինքնատիպ, նույնիսկ կենցաղում կիրառելի իրեր, որոնք ցուցադրված էին այսպես կոչված «Աղբի թանգարանում» և միջոցառման մասնակիցների կողմից գնահատվեցին ըստ անվանակարգերի:
Waste management An interschool event “Garbage Trial” on environmental issues was held at Khoren and Shushanik Avedisian school. It began with the famous quotes of Exupery: “In the morning as soon as you wake up, wash, and tidy up, you should also tidy your own planet.” Then the 10th grade students wonderfully presented the trial, embodying the “accused rubbish,” the judge and witnesses. Garbage excused himself, pointing out people’s indifference and their careless attitude towards nature. During the second part of the event a video contest entitled “Let’s Sort the Rubbish in Order to Live in a Clean City” was held between the 9th and 11th grade students. The end of this interesting event was also unique: the junior and middle school students had previously made original, even for everyday use items out of garbage, which were exhibited in the so-called “garbage museum” and were nominated by the participants.