Մանկավարժի առաքելությունը երեխայի անձի ճիշտ զարգացումն է
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մասին խոսելիս դժվար է չնշել այն փաստը, որ այն հետամուտ է ամբողջական /հոլիստիկ/ կրթությանը: Հենց այս կրթական քաղաքականության հիմքում էր ընկած ս/թ հունիսի 26-28-ին կրթօջախում տեղի ունեցած հոգեբանասոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված սեմինարը, որը վարում էր փորձառու մանկավարժ և կյանքի հմտություններ դասավանդող ուսուցիչ Սալբի Ներսեսյանը: Սեմինարին մասնակցեց Ավետիսյան կրթահամաիլիրի ողջ ուսուցչակազմը:
Տկն. Ներսեսյանը սեմինարի շրջանակներում ներկայացրեց հոգեվերլուծության բնագավառում հայտնի հոգեբան Էրիկ Էրիկսոնի՝ անձի հոգեսոցիալական զարգացման տեսությունը: Էրիկ Էրիկսոնի կողմից ստեղծված տեսությունը նկարագրում է անձի զարգացման ութ փուլեր։ Անձի զարգացման այս տեսության համար կենտրոնական է մարդու՝ իր կյանքի ընթացքում այդ փուլերով անցնելը։ Ըստ դրա՝ անձը զարգանում է աստիճանաբար, և յուրաքանչյուր հոգեսոցիալական փուլ ուղեկցվում է ճգնաժամով՝ անհատի կյանքի շրջադարձային պահով, որը ծագում է սահմանված մակարդակում՝ որպես սոցիալական պահանջների և հոգեսոցիալական չափահասության նվաճումների հետևանք։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական ճգնաժամ պարունակում է դրական և բացասական բաղադրիչներ, որոնք պետք է միմյանց նկատմամաբ հավասարակշռության մեջ գտնվեն:
Նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են բոլոր բնագառվառներում, առավել ևս՝ մանկավարժության մեջ, որտեղ ուսուցիչն անմիջականորեն գործ ունի անձի զարգացման և անհատի ձևավորման հետ: Շնորհակալ ենք տկն. Սալբի Ներսեսյանին իր առաջավոր փորձը մեզ հետ կիսելու և օգտակար խորհուրդներ տալու համար:
The mission of an educator is the right development of an individual
While speaking about the Khoren and Shooshanig Avedisian School, one cannot help mentioning that it pursues holistic education. Within the frameworks of the mentioned educational policy the whole Avedisian teaching staff participated in a seminar conducted on June 26-28 by an experienced educator and life coach Salpi Nercessian.
Mrs. Nercessian introduced the theory of a German-born American developmental psychologist and psychoanalyst Erik Erikson known for his theory on psychosocial development of human beings. Erikson’s theory is a comprehensive psychoanalytic theory that identifies a series of eight stages, in which a healthy developing individual should pass through from infancy to late adulthood. All stages are present at birth but only begin to unfold according to both a natural scheme and one’s ecological and cultural upbringing. In each stage, the person confronts, and hopefully masters, new challenges. Each stage builds upon the successful completion of earlier stages and is characterized by a psychosocial crisis of these two conflicting forces. If an individual does indeed successfully reconcile these forces, he or she emerges from the stage with the corresponding virtue.
Such events are indeed very crucial in all spheres of life, but they are even more significant in the field of education where teacher deals with the formation and development of a child’s individual every day. We are thankful to Mrs. Salpi Nercessian for sharing her experience and practical advice with us.