Ավետիսյան դպրոցի IIIգ դասարանի աշակերտները ֆիզիկական երևույթներին ծանոթանալու և ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու նպատակով այց կատարեցին «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան:
Նրանք ծանոթացան թանգարանում ցուցադրվող 30 ցուցանմուշների հետ՝ ֆիզիկայի տարբեր բնագավառներից: Իմացան դրանց հիմքում ընկած գիտության մասին, համեմատեցին կյանքում հանդիպող երևույթների հետ:
Կրթահամալիրի սաներն անձամբ փորձարկեցին բոլոր ցուցանմուշները, այնուհետ խաղացին «Լազերային լաբիրինթոս» խաղը: