Սուրեն Արայի Սահակյան
Ծնվել է 22․10․1990 թ․
Շախմատի Երևանի չեմպիոն է, Ռուսաստանի բաց առաջնության գավաթակիր, սպորտի վարպետության թեկնածու: Մարզական ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով:
2013 թ․ ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան՝ «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա» մասնագիտացմամբ:
2013-2014 թթ.՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարան, շախմատի միավորման ղեկավար։
2015-2016 թթ․՝ Simple Solutions ՏՏ ընկերություն, տեխնիկական տնօրեն։
2016 թ․ մինչ այսօր՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA), հանրային կապերի եւ ՏՏ ղեկավար։
2017 թ․ մինչ այսօր՝ Ավետիսյան դպրոց, համակարգչի մասնագետ։
