2017 թ-ի հոկտեմբերի 17-ին Iա, I բ, և Iգ (Գ. Գրիգորյան, Կ. Մովսեսյան, Ս. Գրիգորյան) դասարաններում անցկացվեցին «Ա» հնչյուն-տառի դասեր: Երեք դասարաններում էլ աշակերտներին մեծ անակնկալներ էին սպասվում:

Մի դասարանում հյուր էին եկել իմաստուն մեղվիկները՝ իրենց հանելուկ-առաջադրանքներով, մյուս դասարանում երեխաները, հավաքելով փազլները, պատմությունից հասան հնչյունի, երրորդ դասարանում խաղացին «Ո՞վ է ուզում դառնալ գրագետ» խաղը:

Այս օրը կարևոր էր նրանց բոլորի համար, քանի որ նրանք ձեռք բերեցին կախարդական բանալին՝ «Ա» տառը, որով կբացեն մեսրոպյան այբուբենի դուռը, կճամփորդեն տառերի զարմանահրաշ աշխարհում, կսովորեն գրել ու կարդալ մայրենի՛ լեզվով, Մաշտոցի՛ լեզվով:

Հաջորդ օրը առաջին դասարանցիները հադես եկան «Ա» տառի հանդիսավոր միջոցառմանը: Նրանք ներկայացրին, որ 405թ.-ից մինչ օրս, հազարավոր սերունդներ «Ա» տառով մուտք են գործել հայոց այբուբենի գանձարան: Այբուբեն, որի ամեն մի տառը հայի ձեռքին զենք է եղել բոլո՛ր դարերում, բոլո՛ր ոսոխների դեմ:

Աշակերտները երդվեցին պահել և պահպանել այդ տառերը, քանի որ հայը այս երկրի վրա հավերժել է այդ տառերի շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ: