Երևանի 2799-ամյակին նվիրված միջոցառումների շարքն ամփոփեց VIբ դասարանը /ուսուցիչ` Զ. Ավետիսյան/:

Գրական-երաժշտական միջոցառումը նվիրված էր Հայաստանի 12 մայրաքաղաքներին: Ցերեկույթին մասնակցում էր ամբողջ դասարանը:

Ներկա էին տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչներ, որոնք բարձր գնահատեցին միջոցառման նշանակությունը և փաստեցին, որ դասարանը ծնողների աջակցությամբ ներկայանալի միջոցառում-ցուցահանդես է կազմակերպել:

Աշակերտները սիրով ու բարձր տրամադրությամբ ներկայացրին բոլոր 12 մայրաքաղաքների հակիրճ պատմությունն ու մշակույթը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև ուրախ երգ, պար, երաժշտություն: