ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով կազմակերպվող «Write On!» շարադրությունների ամենամյա միջազգային մրցույթը խթանում է աշակերտների երևակայությունը և ստեղծագործ միտքը:

Փետրվարի 15-ին Ավետիսյան կրթահամալիրը նույնպես հյուրընկալեց այս մրցույթը, որին մասնակցեցին 10 և 11-րդ դասարանների աշակերտները:

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին մարտի 2-ին. լավագույն շարադրությունների հեղինակները,  ըստ տարիքային խմբերի, պարգևատրվեցին I, II և III տեղերի վկայականներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն շարադրություններից երկուսն ուղարկվեցին Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակ` մասնակցելու հանրապետության մյուս դպրոցների լավագույն շարադրությունների միջև անցկացվելիք մրցույթին:

The annual “Write on!” international competition organized by the US Peace Corps Volunteers aims at contributing to the creativity and imagination in students’ writing. On February 15 the Avedisian School also hosted this competition in its large and light library. The 10th and 11th graders participated in the essay competition.

The results were summed up on March 2 and the authors of the best essays were presented with the 1st, 2nd and 3rd place certificates per age group. The best two essays in each age group were sent to the Peace Corps office in Armenia to compete with the essays submitted by the schools throughout Armenia.