Ս․ թ․ մարտի 6-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում «Պատանի բնասեր» էկոակումբի շրջանակներում անցկացվեց բնապահպանական գլոբալ խնդիրներին վերաբերող հետաքրքիր մրցույթ, որին մասնակցում էին Ավետիսյան կրթահամալիրի աշակերտները, ինչպես նաև Դանիել Վարուժանի անվան դպրոցի և «Ուսում» կրթահամալիրի սաները։
Ավետիսյան դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին մրցույթին և վերադարձան պատվոգրերով, 11-րդ դասարանի աշակերտուհի Քամալյան էդիտան զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ 7-րդ դասարանի աշակերտ Խոյեցյան Լյովան արժանացավ խրախուսանքի:
Ընթերցե՛ք նաև՝ Գնահատվել են «Պատանի բնասեր» ակումբի դպրոցների աշակերտների էկոլոգիական գիտելիքները