Մարտի 23-ին Ավետիսյան դպրոցի IIIգ դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Ցորենի հատիկի պատմությունը» թեմայով: Դասը վարեցին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ, հեքիաթի հեղինակ՝ Մելանյա Դավթյանը և դասվար՝ Սիրանուշ Սարգսյանը: Դասի տիպը՝ հետազոտական-գործնական աշխատանք, տևողությունը՝ երկու դասաժամ:

Առաջին դասաժամի ընթացքում աշակերտներն ունկնդրեցին հեքիաթը, պատասխանեցին հարցերին, կարողացան ճիշտ հաջորդականությամբ դասավորել բույսի մասերը: Արժևորեցին՝ բնությունը, մարդ-բնություն հարաբերությունները, բնապահպանությունը: Երկրորդ դասաժամի ընթացքում աշակերտները թղթին պատկերեցին հեքիաթի դրվագները:

Տեղի ունեցավ շնորհանդես՝ յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր կատարած հետազոտական աշխատանքը հատիկավոր բույսերի մասին: Աշակերտները ցանել էին սերմնահատիկները և 10 օրվա ընթացքում հետազոտել, գրառումներ արել, տեղեկություններ դուրս գրել, այդպիսով ստեղծել նկարազարդ թեմատիկ պաստառ: