13.04.2018թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդիպել է տարբեր օլիմպիադաներում և տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառում մրցանակային տեղեր գրաված դպրոցականներին ու մասնագետներին:

Այս բնագավառում Ավետիսյան դպրոցը ևս անմասն չի մնացել։ Դպրոցը ներկայացնում էին 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Մնացականյանը, 9-րդ դասարանի աշակերտ Վահե Համբարձումյանը և 7-րդ դասարանի աշակերտ Լյովա Խոյեցյանը։

Հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավարը շնորհավորել է նրանց, մաղթել նորանոր հաղթանակներ և շնորհակալություն հայտնել վարչական շրջանի պատիվը բարձր պահելու համար:

«Հանդիպեցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարներին: Նրանք ցուցադրեցին իրենց իմացությունների արդյունքները, կարճ ասած՝ տեսա, հիացա և զարմացա… Այսօր հրաշալի օր էր ինձ համար…». իր ֆեյսբուքյան էջում գրել է պրն Ալեքսանյանը։

Առաջարկում ենք դիտել վարչական շրջանի ղեկավարի էջում այս մասին հրապարակված տեսանյութը։