Հունիսի 13-21-ը Հայաստանում և Արցախում տեղի ունեցավ «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մեղու», «Կենգուրու» և «Русский медвеженок» ամենամյա առարկայական մրցույթների հաղթողների 2017 թվականի մրցանակաբաշխությունը: Մրցանակակիրների թվում էին նաև Ավետիսյան դպրոցի սաները:
4-րդ «բ» դասարանի աշակերտ Հայկ Հովհաննիսյանն արժանացել է «Կենգուրու» մրցույթի «Լավագույն» մրցանակի:
Հատուկ մրցանակի են արժանացել 12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Հակոբջանյանը («Մեղու») և 4-րդ «ա» դասարանի աշակերտուհի Արփի Ղարագուլյանը («Русский медвеженок»):
Մեր շնորհավորանքները հաղթողներին:
Լուսանկարում՝ մրցանակաբաշխությունից հետո։