Մայիսյան հերոսամարտերի միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին շարադրության և նկարչության համահայկական մրցույթներ՝ «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի սաները ևս մասնակցեցին մրցույթին՝ ներկայացնելով շարադրություններ և նկարներ՝ նվիրված հայրենիքին, հանրապետության հիմնադրման 100-ամյակին, ձեռքբերված հաղթանակներին:
Մեր կրթահամալիրի սան Հակոբյան Էլենը /IV դաս./ համահայկական մրցույթին մասնակցել է՝ ներկայացնելով «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով նկարը, և 200 պատանի նկարիչների մեջ հաղթող է ճանաչվել։
Հունիսի 27-ին բոլոր հաղթած ու պարգևատրված մասնակիցներին հյուրընկալել են ԿԳՆ-ում, շնորհել պատվոգրեր և մրցանակներ։
Շնորհավորում ենք Հակոբյան Էլենին և նրա ուսուցչուհուն՝ Լուսինե Մարգարյանին, մաղթում ենք շարունակական հաղթանակներ: