«Ռուսական արջուկ. ռուսերենը բոլորի համար» միջազգային մրցույթը գնալով ընդարձակում է իր սահմանները՝ տարածվելով Ավստրալիայից մինչև Սլովենիա: Անցած տարի լեզվագիտական այս մրցախաղի հարցերին ճիշտ պատասխաններ տված 500 հայ դպրոցականների թվում էր նաև Ավետիսյան դպրոցի մրցանակակիրը:
Ավանդույթի համաձայն՝ քիչ չէին նաև 2018-ի «Ռուսական արջուկ»-ում իրենց ուժերը չափել ցանկացող ավետիսյանցիները: Մրցույթին, որն անցկացվեց այսօր՝ նոյեմբերի 15-ին, մասնակցեցին II-VII դասարանների շուրջ 30 աշակերտներ: