Ավետիսյան դպրոցի փոքր սպորտդահլիճում անցկացվեց «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» նշանաբանով սպորտլանդիա՝ IIIա (Առյուծներ) և IIIբ (Արծիվներ) դասարանների աշակերտների մասնակցությամբ:

Մրցավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Անի Դանգալյանը: Ժյուրիի անդամների համար (տնօրեն Մ. Գեղամյան, փոխտնօրեն Ն. Այվազյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռ. Գալուստյան) դժվար էր որոշել հաղթող թիմին․ երկու թիմերն էլ շատ լավ էին նախապատրաստվել և խաղում էին հաղթական ոգով: Քանի որ մրցույթը նվիրված էր առողջ ապրելակերպին, ժյուրիի որոշմամբ մրցեցին նաև ծնողները: Առաջին տեղը գրավելու համար պատվոգիր ստացան «Արծիվներ» թիմի հայրիկներն ու մայրիկները, իսկ գավաթին արժանացան «Առյուծներ» թիմի աշակերտները: Մրցախաղի ընթացքում ներկաներին իրենց ելույթներով հաճելի պահեր պարգևեցին դպրոցի մարմնամարզության խմբակի սաները:

Սպորտլանդիան հաջողվեց, քանզի, ինչպես նշեց տիկին Գեղամյանը, հաղթեց սպորտը, առողջ ապրելակերպն ու ընկերությունը: