Ավետիսյան դպրոցում այսօր նշվում էր մի շա՜տ հետաքրքիր տարեդարձ. Vա, Vբ և Vգ դասարանները համերաշխորեն տոնեցին մաթեմատիկայի ամենաբազմախորհուրդ π («պի») թվի ծննդյան օրը («իսկական» օրվանից ընդամենը մի փոքրիկ ուշացումով):
Տեսական, գործնական և տրամաբանական առաջադրանքների լուծմանը մասնակցում էին բոլորը:
Կարևորն այն էր, որ մաթեմատիկայի ուսուցիչներ Մ. Հարությունյանը, Ն. Մելիքյանը և Կ. Կյուրեղյանը գոհ մնացին «տոնական» արդյունքներից:
Մրցավեճն անցավ կազմակերպված, աշույժ մթնոլորտում: Ըստ միավորների՝ հաղթող ճանաչվեց Vբ դասարանը, իսկ մրցավեճի արդյունքում հաղթեց բարեկամությունը: