Դպրոցականների գարնանային արձակուրդի նախօրեին Ավետիսյան դպրոցի գրադարանում անցկացվեց «Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթ, որին մասնակցում էին աշակերտներ ոչ միայն կրթօջախից, այլև Մալաթիա-Սեբաստիա համայնքի մյուս դպրոցների միջին և բարձր դասարաններից:
«Ֆրանսիական աքաղաղ» ֆրանսերենի մրցույթը հայտարարվել է Ֆրանսիայի սոցիալական օգնության հայկական միության և ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից Երևանի ֆրանսերեն ուսուցանող հանրակրթական դպրոցների 4-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: