Երեխայի խելքը գտնվում է մատների ծայրին:
Վ. Սուխոմլինսկի
Չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին, «Հայ կրթություն» կրթահամալիրի մանկապարտեզի ավագ խմբի երեխաները անմոռանալի պահեր անցկացրին դպրոցի հոգեբան տիկին Ա. Խաչատուրյանի հետ: Նրանք տիկին Արփիի հետ մեծ սիրով աշխատեցին ավազով, իրենց ձեռքերով գունավորեցին այն և լցրին փոքրիկ շշերի մեջ:
Երեխաները անչափ տպավորված, գոհ ու միաժամանակ զարմացած էին ստացված արդյունքից: Նրանք իրենց հետ տուն տարան գունավոր ավազով շշերը: Հաճելի էր տեսնելը, թե ինչպես, դեռ դպրոցի շենքից դուրս չեկած, փոքրիկները ոգևորությամբ ծնողներին էին պատմում այն հաճելի «աշխատանքի» մասին, որն իրենք կատարել էին հոգեբանի սենյակում։
Հոգեբանի այս ժամի նպատակն էր զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը և մանր մոտորիկան (ձեռքերի մանր մկանային համակարգը), ինչը խիստ կարևոր դեր ունիս ապագա դպրոցականների մտածողության զարգացման համար: