Ավետիսյան դպրոցի իններորդ դասարանները հիմնական դպրոցի վերջին դասն անցկացրին բեմի վրա:

Իրարից շատ տարբեր երկու դասարան և արտաքուստ տարբեր երկու «դաս», որոնց շունչն ու ոգին, սակայն, նույնն էին՝ ուսումնառության լայնահուն մայրուղու մեծ խաչմերուկին հասած պատանիների սրտի խոսքն իրենց ուսուցիչներին ու հարազատ դպրոցին:

9-րդ «ա»-ի (դասղեկ՝ Գ. Նահապետյան) ելույթը եռալեզու էր՝ երգ ու պարով, արտասանությամբ և երախտագիտության սրտաբուխ խոսքերով:

Զուգահեռ՝ 9-րդ «բ»-ն (դասղեկ՝ Ծ. Մանուկյան) բարի հումորով, կատակներով ու կատակ-պարով «ամփոփեց» անցած բոլոր առարկաների «տարեկան արդյունքները»:

-Մենք իրար հրաժեշտ չենք տալիս, քանզի առջևում լուրջ քննաշրջանն է,- դիմելով իններորդցիներին՝ ասաց դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը և նրանց մաղթեց հաջողություններ առաջիկա քննություններում: