«Հայաստան ծառատունկ ծրագրի» (ATP) պաշտոնական էջը գրում է…

Մի քանի ամիս պատրաստվելուց և վիրտուալ հանդիպումներից հետո ԱՄՆ Բոստոնի Սբ. Ստեփանոս հայկական տարրական դպրոցի, Հովնանյան դպրոցի և Երևանի Ավետիսյան դպրոցի 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտները վերջապես հանդիպեցին Հայաստանում «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում։

Օրը մեկնարկեց Ավետիսյան դպրոցում, որտեղ նրանց ժամանակ տրվեց դպրոցում շրջելու և միմյանց հետ ծանոթանալու համար: Երեխաներն իրար ավելի մոտիկից ճանաչեցին և մտերմացան Աշտարակ քաղաքի նորաստեղծ այգում ծառեր տնկելիս:

Ուղևորության վերջում արդեն բարեկամացած պատանիները շրջագայեցին «Կարին» բնապահպանական կրթական կենտրոնում:

Մայիսյան այս հանդիպմամբ կառուցվեց ևս մեկ բարեկամական «կամուրջ»: Շնորհակալությո՛ւն Արտեմիս Մկրտչյանին,  Հեթեր Քրաֆյանին, Մարի Քեշիշյանին, Սիլվա Մեսրոպյանին, Մելանյա Գեղամյանին, Քրիստինե Գևորգյանին, Ծովիկ Մանուկյանին, Վարդուհի Ասատրյանին և Նարինե Թունյանին` երկար սպասված այցը ոչ միայն հնարավոր, այլև ուրախ ու հետաքրքիր դարձնելու համար:

After several months of preparation and virtual meetings, the 5th and 8th grade students from St. Stephen’s Armenian…

Posted by Armenia Tree Project on Monday, May 27, 2019