Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցն ուսուցիչների կարողությունների կառուցումը համարում է որակյալ կրթական հաստատության կարևորագույն բաղադրիչ:

Արդյունքում դպրոցի ուսուցիչները ձեռք են բերում և կիրառում են ժամանակակից, ապացուցված ուսուցման մեթոդներ և գործիքներ:

2017թ.-ից ի վեր կրթության մասնագետ և կյանքի քոուչ Սալբի Ներսեսսյանն օգնում է դպրոցին կիրարկել դասավանդման նորագույն գործիքներն ու մեթոդները, որոնք հնարավորություն են տվել ուսուցիչներին անհատականացնել իրենց դասավանդումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությունը:

2019թ. հունիսի 24-ից տիկին Ներսեսսյանն սկսեց երկօրյա դասընթաց, որի ընթացքում 1-ից 12-րդ դասարանների դասվար-դասղեկների ուշադրությանը ներկայացրեց հոգեբույժ-հոգեբան Կառլ Յունգի և մայր ու դուստր Կատրին և Իզաբել Բրիգսների կողմից մշակած՝ անձնավորության տեսակների վերաբերյալ ուսումնասիրությունը:

Սեմինարի ընթացքում դասընթացավարը լուսաբանեց տեսության կարևորությունը, որի օգնությամբ ուսուցիչը, ճանաչելով իր անձը, կկարողանա ճանաչել նաև իր աշակերտներին: