2019 թ. հունիսի 25-ին Ավետիսյան կրթահամալիրում շարունակվեց «Անձի տեսակները» խորագրով դասընթացը՝ կրթության մասնագետ և անձնային զարգացման խորհրդատու Սալբի Ներսեսսյանի բանախոսությամբ:
Մանկավարժները լրացրին անձի տեսակները բնութագրող Մայեր Բրիգսի թեստը, որի շնորհիվ յուրաքանչյուր անձ կարող է ավելի լավ ճանաչել ինքն իրեն:
Սեմինարի ավարտին տիկին Ներսեսսյանը մանկավարժներին մարտահրավեր նետեց՝ ասելով, որ դասընթացից կատարեն համապատասխան եզրահանգումներ և 2019-2020 ուսումնական տարում, ըստ համապատասխան վերը նշված թեստի, բնութագրեն նաև իրենց աշակերտներին, ինչը կնպաստի ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ճիշտ ձևավորմանը, դասապրոցեսի արդյունավետության բարձրացմանն ու դասավանդման մեթոդիկայի հարստացմանը:
Դասընթացի վերջում տնօրեն Մ.Գեղամյանը մանկավարժական անձնակազմի կողմից շնորհակալություն հայտնեց տիկին Ներսեսսյանին հետաքրքիր և բովանդակալից սեմինար անցկացնելու համար: