Դպրոցականների աշնանային արձակուրդներին Ավետիսյան դպրոցում անմիջապես հաջորդեց էկոծրագրերի շաբաթը, որի ընթացքում դպրոցի աշակերտները մշակեցին իրենց բնակավայրի, մեր երկրի և ամբողջ մոլորակի բնապահպանությանն ուղղված ամենատարբեր գաղափարներ և մտահղացումներ:
Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին, լեփլեցուն դահլիճին ներկայացվեցին 1-6-րդ դասարանների սաների աշխատանքները, որոնց հիմքում հիմնականում ընկած էր կենցաղային թափոնին երկրորդ կյանք պարգևելու և նրանից պիտանի իրեր ստեղծելու գաղափարը:
VI «ա» դասարանը իր ստեղծած փոքրիկ ֆիլմով բնության պահպանության կոչ արեց բոլորին:
Օրվա տրամաբանական շարունակությունը եղավ շաբաթօրյակը, որին մասնակցեցին ինչպես աշակերտները, այնպես էլ աշխատակազմը և տարրական դպրոցի աշակերտների ծնողներ:
Աշխատանքային տարածքների և և աշխատանքի հստակ բաժանման շնորհիվ դպրոցի հարակից տարածքները, ինչպես նաև մինչև Առնո Բաբաջանյան փողոց հասնող հատվածի, մերձակա բնակելի շենքերի աղբամանների անհրապույր տարածքը կարճ ժամանակում մաքրվեցին ամեն տեսակի աղբից: Դպրոցի ճանապարհը և շրջապատը ստացան ակնահաճո, կոկիկ տեսք:
Նման ձեռնարկներում Ավետիսյան դպրոցը ավանդաբար և արդյունավետորեն համագործակցում է համայնքային իշխանությունների հետ: Բացառություն չէր և այս շաբաթօրյակը. ավետիսյանցիների հավաքած հսկայածավալ աղբը, նախնական պայմանավորվածության համաձայն, տարածքից հեռացվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի տրամադրած աղբատարների միջոցով: