Ավետիսյան դպրոցի՝ բնապահպանությանը նվիրված աշխատանքների այս տարվա մրցույթում անհամեմատ ավելի դժվար եղավ առանձնացնել լավագույններին, քանի որ դասարանների ներկայացրած «էկոծրագրերը» մեկը մյուսից ուշագրավ էին:
Եվ, այնուամենայնիվ, մրցութային հանձնաժողովը գտավ ծրագրի մասնակիցներին լավագույնս խրախուսելու ամենաճիշտ ձևը: Եվ այսպես՝
3-րդ տեղը կիսվեց 11-րդ բ, գ և 8րդ բ դասարանների միջև (դասղեկներ՝ Ք. Վարդանյան, Զ. Ավետիսյան):
2-րդ տեղին արժանացան 12-րդ և 10բ դասարանները (դասղեկներ՝ Ն. Հովհաննիսյան, Ծ. Մանուկյան):
1-ին տեղը գրավեցին 5-րդ ա և 11-րդ ա դասարանները (դասղեկներ՝ Լ. Բախշյան, Ք. Գևորգյան):
Էկոծրագրերի մրցույթի մյուս մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության համար պատվոգրերով: