Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am)՝ հիմնադրված Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.am; www.amaa.org) կողմից՝ 1998թ., անվճար մասնավոր դպրոց է, որն ապահովում է 12-ամյա ընդհանուր միջնակարգ բացառիկ համապարփակ կրթություն սոցիալ-տնտեսական բոլոր խավերի երեխաների համար: Հպարտությամբ պետք է նշել, որ մեր ավագ դպրոցի շրջանավարտների 100% ընդունվում են բուհեր:
Հպարտանալով նաև Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը լինելու համար, Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և ամենաառաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Դպրոցն առաջինն է Հարավային Կովկասում LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին արժանանալու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://amaa.am/am/ծրագրեր/մանկական/ավետիսյան-դպրոց
Այս՝ խիստ նորարարական և Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը, մոտիվացնում է իր ուսուցիչներին հաճախելու սեմինարների՝ շարունակաբար բարելավելու իրենց դասավանդման հմտությունները և ուսումնասիրելու՝ սովորողների առավել լավ ուսուցմանն ուղղված ժամանակակից դասավանդման մեթոդներն ու գործիքները: Մենք խրախուսում ենք մեր ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական զարգացման գործում:
Դպրոցը փնտրում է հավակնոտ ՏՏ ուսուցչի՝ միանալու մեր նվիրված և տեսլական ունեցող ուսուցիչների հիանալի թիմին: Հաջողակ թեկնածուն պետք է ոգևորություն ցուցաբերի սովորելու և սովորեցնելու հարցում: Նա պետք է օգնի սովորողներին՝ նախապատրաստվել թվային աշխարհին և ՏՏ ոլորտի աշխատանքներին:
Աշխատանքային պարտականություններ
- Պատրաստել և անց կացնել ամենօրյա դասի պլանը
- Ուսումնական բոլոր առաջադրանքների համար սահմանել հստակ նպատակներ և դրանք հաղորդել սովորողներին
- Ապահովել կրթական առաջադրանքներում օգտագործվող մի շարք ուսումնական նյութեր
- Դիտարկել և գնահատել սովորողի աշխատանքը և զարգացումը
- Հանձնարարել և գնահատել դասարանային աշխատանքները, տնային աշխատանքները, գրավոր աշխատանքները և առաջադրանքները
- Պահպանել սովորողների առաջընթացի և զարգացման վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական գրառումներ
- Կառավարել դասարանում սովորողների պահվածքը
- Լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կրթական խնդիրներ ունեցող ուսանողներին
Աշխատանքային որակավորում
- Հավատարմություն դպրոցի արժեքների հանդեպ. https://avedisianschool.am/am/our-school/mission/
- Ոգևորություն՝ սովորելու հարցում
- Ոգևորություն՝ սովորեցնելու հարցում
- Հայաստանում դասավանդելու թույլտվություն
- Հայոց լեզվի լավ տիրապետում
- Դասավանդման փորձով՝ տեսլական ունեցող ուսուցիչ
- Գիտությունների բակալավրի կամ ավելի բարձր որակավորում
- Ուժեղ հաղորդակցման հմտություններ
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արհեստավարժ՝ արտաքին տեսքով և վարվելակերպով
- Բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն
- Էներգիայով լի անձնավորություն
- Աշխատանքային բարձր չափանիշներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներից խնդրվում է իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@avedisianschool.am և amaa.armenia@amaa.am էլեկտրոնային փոստի հասցեներին: