Մոտալուտ գարնան շունչը վերստին թևածեց Ավետիսյան դպրոցի դահլիճում: Տագնապալի ու ծանր ամիսներից հետո այստեղ կենարար երաժշտության իսկական տոն դարձավ «Արեգնազան» կրթահամալիրի նվագախմբի համերգը: Ավագ դպրոցի սաներից կազմված 15-հոգիանոց երաժշտախումբը, որի կազմի մեջ էին թավջութակից մինչև ջութակ, կիթառ, ֆլեյտա, չխկչխկան ու հարվածային գործիքներ, նվագավար Արթուրի հետ ավետիսյանցիներին առաջնորդեց երաժշտական յուրահատուկ ճամփորդության՝ ներկայացնելով իռլանդական, չեխական, հինգալիական և  այլ ժողովուրդների երաժշտություն: Պատանի հանդիսատեսները մասնակցեցին բեմ-դահլիճ երաժշտական վիկտորինային: Համերգային հարուստ ծրագրում, անշուշտ, հնչեց նաև անզուգական Կոմիտաս:

Դահլիճը ջերմորեն ընդունեց նվագախմբի ելույթը: Իր հերթին «Արեգնազան» կրթահամալիրի աշխատակից Արա Աթայանը, դիմելով ավետիսյանցիներին, ասաց, տպավորված է նրանց ընդունելությունից, որ այսպիսի լավ հանդիսատես կերազեր ամեն մի երաժշտախումբ:

Համերգի ավարտին Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը հյուրերին նվիրեց «Աշխարհի հայ երաժիշտները» պատկերազարդ գիրքը, ինչպես նաև «Ավետիսյան դպրոց» գիրք — ալբոմը:

Պատանի երաժիշտները բեմից հեռացան հոտնկայս բուռն ծափահարությունների ներքո: