«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի պաշտոնական էջը գրում է.
Այսօր «Գլոբալ Բրիջ» դպրոցում Գիտուժ -ի և «Մեկ ձայն» ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ մի շատ հետաքրքիր հանդիպում իրական գիտնականներ` Արթուր Ապրեսյանի` տարրական մասնիկների ֆիզիկոս, և Պայծառ Մուրադյանի` մթնոլորտային ֆիզիկոս, հետ:
Հանդիպմանը մասնակցում էին աշակերտներ ու ուսուցիչներ մի շարք դպրոցներից. Avedisian School Ավետիսյան դպրոց, “Poqrik Ishkhan” Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր, Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց, «Այբ» դպրոց / Ayb School, Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց / Fizmat / olymp.am դպրոցներից և այլն: Վերջիններս ծանոթացան գիտնականների մասնագիտական բազմաշերտ փորձին ու ստացան մի շարք հուզող հարցերի պատասխաններ:
Հանդիպման նպատակն էր հայ աշակերտներին հաղորդակից դարձնել կայացած գիտնականի կենսափորձին ու մասնագիտական ուղղու առանձնահատկություններին, արթնացնել ու ոգեշնչել նրանց միջի ապագա գիտնականներին, որոնց կարիքը այդքա՜ն ունի Հայաստանը:
Նախաձեռնողները արձանագրեցին, որ նման բովանդակության հանդիպումների կազմակերպումը լինելու է շարունակական` հանուն գիտության շուրջ դպրոցական համայնքների մոտ հետաքրքրվածության ավելացման ու գիտակցության բարձրացման: