Հարգելի գործընկերներ՝ ավետիսյանցիներ
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում:
Ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային դժվարություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Թող 2022 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ավանդական ու ընտանեկան տոն է: Մեր դպրոցն էլ մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է ավանդական ընտանիքին հատուկ մոտեցում, ձեռք մեկնելու պատրաստակամության, աշխատասիրության ու հայրենասիրության բոլոր լավ որակները:
Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին մեր տներում ու ընտանիքներում, բոլոր բարեմաղթանքներին, որոնք դեռ ասելու ենք միմյանց սիրով ու լավատեսությամբ:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Սիրով՝ Մելանյա Գեղամյան