1914: Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր՝ Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:

1880: Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

1917: Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե՝ Օզակոմը:

___

1920: Թուրքիայի Սելեզ քաղաքում ծնվել է նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերճյան): 1922-ին ընտանիքով գաղթել է Սալոնիկ, ապա 9 տարի անց՝ Փարիզ: Սովորել է Մոնպառնասի “ազատ ակադեմիաներում», ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը: Ստեղծել է զուտ ազգային թեմաներ շոշափող կտավներ (նրան անվանել են «Մեծ եղեռնի գեղանկարիչ»): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում: 1954-ին Ֆրանսիայում Ժանսեմին նշանակվել է ազգային կենսաթոշակ: 1973-ին առաջին անգամ այցելելով մայր հայրենիք՝ ՀԱՊ-ին է նվիրել տասնյակ գործեր, իսկ 2001-ին անձամբ Ծիծեռնակաբերդի թանգարան-ինստիտուտին է նվիրել 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներիվ: Նրա գործերից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է նրա անվան երկու թանգարան (երկուսն էլ` Ճապոնիայում): Մա հացել է 2013-ին Ֆրանսիայում:

1912: Կարսում ծնվել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տեխ. գիտ. դ-ր պրոֆ., ռադիոտեխնիկայի և ռադիոլոկացիայի բնագավառի գիտնական, ինժեներ Աբրահամ Աբրահամյանը: Նա Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծի հեղինակն է, որը, ի դեպ, առաջինն էր ԽՍՀՄ-ում:

1922: Երևանում ծնվել է ճանաչված հայագետ, լեզվաբան, մատենագետ, բանասիր. գիտ. դ-ր պրոֆ. Ռաֆայել Իշխանյանը: Նա նաև Արցախի անկախության համար շարժման գործուն մասնակից էր: Մահացել է 1995-ին:

1974: Մասիս քաղաքում ծնվել է նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Այդ ոճում եղել է օլիմպիական, Եվրոպայի, երիտասարդների աշխարհի, Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր: Հաղթել է բանակայինների համաշխարհային օլիմպիադայում: Տեղափոխվել է Բուլղարիա, այդ երկրի առաջատար մարզիկներից է: Բուլղարիայի դրոշի ներքո կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր է դարձել Սիդնեյի 2000 թ. օլիմպիական խաղերում։

___

Մարտի 9-ին են հիմնադրվել 2 խոշորագույն ֆուտբոլային ակումբներ՝ Մադրիդի «Ռեալը» (1902) և Միլանի «Ինտերը» (1908):

1858: Ֆիլադելֆիայի փողոցներում հայտնվեցին առաջին փոստարկղերը:

1977: ԱՄՆ-ում և Կանադայում արգելվեց սննդի ու դեղանյութերի մեջ սախարինի կիրառումը: