Ուսուցիչ −  Ո՞վ էր սուրբ Սարգիսը:

Աշակերտ –  Մարդ:

* * *

Առաջին դասարանում

Աշակերտ – Կարելի՞է դուրս գնալ:

Ուսուցիչ – Ի՞նչ խնդիր ունես, բալի՛կ:

Աշակերտ – Գնամ գրադարան, գրադարանավարին սիրեմ ու գամ:

 

* * *

Չորրորդ դասարանում

Աշակերտ –Աննան և Մանեն նորից խռովել են: Նրանց հաշտեցնելը այնքան դժվար է, ինչքան մաթեմատիկայի դասագրքի կանաչ գույնով խնդիրները:

 

* * *

Ուսուցիչ −  Ի՞նչ է հորթը:

Աշակերտ –  Կովի ձագ:

Ուսուցիչ −  Ի՞նչ է գառը:

Աշակերտ –  Ոչխարի ձագ:

Ուսուցիչ – Ապրե՛ս: Իսկ ի՞նչ է կորյունը:

Աշակերտ – Մաշտոցի աշակերտ:

 

* * *

 

Ուսուցիչ – Տղա՛ս, դու սիրած դաս ունե՞ս:

Աշակերտ – Իհարկե:

Ուսուցիչ – Ո՞րն է:

Աշակերտ – Վերջին դասը:

* * *

Ռուսաց լեզվի դասին

Ուսուցչուհի – Подбери прилагательные к слову “учительница”!

Աշակերտ – Добрая.

Ուսուցչուհի – Молодец! Еще?

Աշակերտ – Строгая.

Ուսուցչուհի – Молодец! Еще?

Աշակերտ – Молодая.

Ուսուցչուհի – Молодец! Еще?

Աշակերտ – Больше не знаю…

Ուսուցչուհի – Подумай хорошенько…

Աշակերտ (նայում է ուսուցչուհու մազերին) – Нашел-рыжая!