Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում բնագիտական առարկաների դասաժամերը հաճախ ուղեկցվում են հետաքրքիր փորձերով և գործնական պարապմունքներով: Այսօր յոթերորդ դասարանի մեր աշակերտներին  հնարավորություն էր ընձեռվել գործնականում  կիրառելու ձկնատեսակների  ներքին և արտաքին կառուցվածքի մասին իրենց ունեցած գիտելիքները: Նրանք  ձկների մասին ունեցած իրենց գիտելիքները ցույց տալուց հետո ուսուցչի օգնությամբ դիահերձեցին տարբեր տեսակի ձկների:

Սպասենք մեր փոքրիկ կենսաբանների հետագա փորձերին ու բացահայտումներին: