«Ինքնակրթվող, սովորող մանկավարժ»,

«Երեխայի կախվածությունը հեռախոսից»,

«Ծրագրային հեքիաթները եւ դրանց ազդեցությունը երեխայի հոգեկանի վրա»,

«Երբ երեխան սուտ է խոսում»,

«Երեխայի ագրեսիվ վարքի պատճառները եւ դրանց լուծման ուղիները»:

Այս թեմաների շրջանակներում իրենց հուզող հարցերը նախապես խմբավորել եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Երեւանի Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանին էին ուղարկվել Արցախի Ասկերանի եւ Ստեփանակերտի մանկապարտեզների եւ «Շող» համայնքահեն կենտրոնի մանկավարժների ու տնօրենների կողմից: Եվ տիկին Մ. Գեղամյանը իր արցախյան հերթական սեմինար պարապմունքի համապարփակ ծրագիրը կազմել էր նախադպրոցական կրթության ու դաստիարակության այդ հրատապ հարցերի լուսաբանման նպատակով:

Սեմինար-դասընթացն անցկացվեց մայիսի 3-5-ը: Տիկին Մ. Գեղամյանը սեմինար-խորհրդատվություն անցկացրեց նաեւ AMAA-ի Մարտակերտի մանկապարտեզի մանկավարժների հետ:

Սա դասընթացի միայն առաջին փուլն էր: Վերջին տարիներին ավանդույթ դարձած AMAA-ի սեմինարները՝ տիկին Մ. Գեղամյանի դասախոսությամբ եւ զրույցներով, շարունակելի են:

Ավելի մանրամասն՝ այստեղ։