«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը, հայտարարում է 2022–2023 ուսումնական տարվա ընդունելություն՝
10-րդ դասարանի հումանիտար եւ տնտեսագիտական հոսքերում:
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել դպրոց 13.06.2022 թ. մինչեւ 13.07.2022 թ.:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
- Դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկար,
- Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
- Դիմորդի եւ ծնողների ՀԾՀ համարները (սոցքարտ),
- Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք):
- Դիմում (լրացվում է տեղում)
- Հիմնական կրթության վկայականը՝ ստանալուց հետո
Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձեւ), ներկայացնել ընդունվելուց հետո:
Հասցե՝ Հարավ-Արեւմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7)։
Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը ծրարով կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչեւ 15.00։