Այսօր Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Հայրենյաց նվիրյալ Մոնթեն (մարտական անունը՝ Ավո) օվկիանոսի մյուս ափից հասավ մայր հայրենիք՝ Արցախի հազարամյա հողը պաշտպանելու, եւ զոհվեց 1993-ի հունիսին՝ չտեսնելով իր արդար պայքարի հաղթական ավարտը:

Մեր պատանի հայրենասերների ջոկատը, որի կազմում էին նաեւ վերջին մրցույթում հաղթած մեր հրաձիգները, շարունակելով Ավետիսյան դպրոցի անխախտ ավանդույթը, դասերից հետո զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանի ղեկավարությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն՝ հարգելու հերոսի հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին սիրված հրամանատարի շիրիմին, խունկ ծխեցին, ծածանեցին հայոց եռագույնը: