AMAA-ի Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2024–2025 ուսումնական տարվա ընդունելություն.

  • նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.2020 – 31.12.2020 թթ.)
  • 1-ին դասարան (ծնված 01.2018 – 31.12.2018 թթ.):

Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել 25.04.2024 թ. մինչեւ 20.05.2024 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին՝ info@avedisianschool.am

Մանկապարտեզ եւ առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային տարբերակով.

  1. Երեխայի ծննդյան վկայական
  2. Երեխայի սոցքարտ
  3. Երկու ծնողների անձնագիր
  4. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք)
  5. Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետեւյալ հղումով՝
    Դպրոցի դիմում      Նախակրթարանի դիմում
  6. Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձեւ) եւ 3×4 չափսի 1 լուսանկար ներկայացնել ընդունվելուց հետո:

Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:

Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով:

Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Խնդրում ենք միաժամանակ բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը, քանի որ դիմումները մերժելու դեպքում որեւէ բացատրություն չի տրվում: