Աշակերտ ­– Հայաստանը դրախտային երկիր է, և այնտեղ աճում է գինու ծառը:

Ուսուցիչ ­– Ի՞նչ գինու ծառ, տղա՛ս:

Աշակերտ ­– Դե կենաց ծառը, էլի՛: Բա կենացները գինիով չե՞ն խմում:

*  *  *

Ուսուցիչ ­– Տղա՛ս, տեսա՞ր Այվազովսկու «Իններորդ ալիքը»…

Աշակերտ ­– Այո՛, հիմա հասկացա՛. «Իններորդ ալիքը» Այվազովսկու լավագույն բանաստեղծություններից է:

*  *  *

Ուսուցիչ ­– Բալի՛կ ջան, ասա, ի՞նչ ես պատկերացնում «հայր» բառն ասելիս:

Աշակերտ (անմիջապես)­– Հայրենիք:

Ուսուցիչ ­– Ապրե՛ս, իսկ «մայր» ասելի՞ս:

Աշակերտ – (մի քիչ մտածելուց հետո) – Սուրճ…

*  *  *

Ուսուցիչ – Ինչո՞ւ ենք այս տոնն անվանում Թարգմանչաց:

Աշակերտ – Որովհետև Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց դաասընկերների հետ Աստվածաշունչը թարգմանեցին անգլերեն, ռուսերեն, հունարեն, հայերեն և այլ լեզուներով:

*  *  *

Հանրահաշվի դասին

Ուսուցիչ ­– Կարո՞ղ ես այս արտահայտության իքսը գտնել:

Աշակերտ – Դրանից էլ հեշտ բա՞ն: Սա չէ՞, հենց իգրեկի կողքին:

*  *  *

Ուսուցիչ ­– Սէրլի՛, ասա՛, քեզ դուր եկա՞վ Հայաստանը:

Աշակերտ – Անշու՛շտ, օրիորդ, ուրախ եմ, որ այստեղ ապրում են ոչ միայն հայեր, այլև ռուսներ, հնդիկներ, լիբանանահայեր…

*  *  *

Ուսուցիչ ­– Ինչպիսի՞ն են լինում անկյունները:

Աշակերտ­ – Ուղիղ, սուր և.. և… պառկած:

*  *  *

4-րդ դասարանում

Ուսուցիչ – Ինչի՞ց է բաղկացած օդը:

Աշակերտ­ – Ազոտից, ածխաթթու գազից և թթվասերից:

*  *  *

Կուրսկի մագնիսական անոմալիա

Աշակերտ­ – Կուրսկի մագնիսական անատոմիայի հանքերը…

Ուսուցիչ ­– Ո՞ր հանքերը, ճիշտ անունն ասա…

Աշակերտ­ – Կներեք, սխալվեցի, Կուրսկի մագնիսական Անատոլիայի…

*  *  *

Ֆիզիկայի դասին

Ուսուցիչ ­– Ի՞նչ պետք է անել կայծակի պահին:

Աշակերտ­ – Անմիջապես լքել դեպքի վայրը: