Ոտքի՛, դատարանն է գալիս

Ոտքի՛, դատարանն է գալիս

Արդար վճիռ

Ականատեսներն ասես իրական դատարանի դահլիճում լինեին. այստեղ ամեն ինչ և ամեն ոք իր տեղում էր՝ դատավորից, պետական մեղադրողից, քարտուղարից, փաստաբաններից ու վկաներից մինչև հայցվորն ու պատասխանողը: (ավելին …)

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Ոչ միայն ներկայացումներով

Ճանաչված բեմադրիչ եւ արձակագիր Հակոբ Միքայելյանի ղեկավարած թատերախմբի ելույթներին Ավետիսյան դպրոցում անհամբերությամբ են սպասում: Պատանի դերասանների բեմական խոսքն ու խաղը հղկվում, աճում են բոլորի աչքի առաջ: Խմբի յուրաքանչյուր ելույթ մի նոր եւ ակնհայտ առաջքայլ է թատերարվեստի այս փոքրիկ արահետում: Ընդամենը վերջերս գեղեցիկ եւ ինքնատիպ ներկայացումների համար թատերախումբն արժանացավ պատվոգրի, իսկ նրա գեղարվեստական ղեկավարը՝ դպրոցի տնօրենի շնորհակալությանը: (ավելին …)

«Գիշատիչների խնջույքը»

«Գիշատիչների խնջույքը»

«Գրական վերնատան» (ղեկավար՝ Լ. Բախշյան) հերթական քննարկմանն էր դրված ֆրանսահայ օտարագիր գրող Վահե Քաչայի (Խաչատրյան) «Գիշատիչների խնջույքը» գոյապաշտական դրաման: Մարդու դերը, ուղին եւ ճակատագիրը, նրա վարքը տարբեր իրադրություններում. գոյաբանական այս եւ նմանատիպ հարցերի շուրջ ծավալված քննարկումը, սահմանային իրավիճակում հայտնված հերոսների կերպափոխության նրբությունների վերլուծությունն ինքնաբերաբար ծնում էր նոր հարցեր: (ավելին …)

Մի անմոռանալի կիրակի Գյումրիում

Մի անմոռանալի կիրակի Գյումրիում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ավետիսյան դպրոցի պատանեկան խումբը Շուշան Ենգիբարյանի առաջնորդությամբ եւ մանկավարժներ Լիլիթ Բախշյանի եւ Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի: Նպատակը ավելի քան գեղեցիկ էր. պատանի ավետիսյանցիները Գյումրիի իրենց հասակակիցների հետ քննարկելու էին «Ի՞նչ է գեղեցիկը» թեման: (ավելին …)