Աբովյանի մոտ, Աբովյանի հետ
Քանաքեռի բարձունքից նայել սպիտակափառ Արարատին, տեսնել նահապետական հացատունը, թոնրի շիշն ու խաչերկաթը, ուսումնասիրել մեծ լուսավորչի տոհմածառն ու բացահայտել նրա կենսագրության բազմաթիվ փակ էջեր: (ավելին …)
Քանաքեռի բարձունքից նայել սպիտակափառ Արարատին, տեսնել նահապետական հացատունը, թոնրի շիշն ու խաչերկաթը, ուսումնասիրել մեծ լուսավորչի տոհմածառն ու բացահայտել նրա կենսագրության բազմաթիվ փակ էջեր: (ավելին …)
Մեր հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանի առօրյան լեցուն է պատանի ավետիսյանցիների այցերով, նրանց հետ անկեղծ զրույցներով, ալեկոծված փոքրիկներին խաղաղեցնող հոգեբանական նրբանկատ, արդյունավետ խորհուրդներով: (ավելին …)
Մեր ազգային զարթոնքի սիրված երգի ներքո առաջ են գալիս «կարմիր կակաչիկները»: Խրոխտ քայլերով նրանց են միանում փոքրիկ քաջորդիները, եւ Ավետիսյան դպրոցի նախակրթարանի ավագ նախադպրոցական խմբի սաների շուրթերով, երգ ու պարի ուղեկցությամբ «շարադրվում» է հայ ժողովրդի բազմադարյա հերոսամարտի պատմությունը՝ Վարդանանցից մինչեւ այսօր, դարերով, դրվագներով, անուններով (դաստիարակչուհի՝ Ա.Կիրակոսյան, դաստիարակի օգնական՝ Մ.Բաբայան, երաժիշտ դաստիարակ՝ Հ.Արշակյան, պարուսույց՝ Ռ.Ղասաբօղլյան): (ավելին …)
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ, ֆիզիկոս եւ մաթեմատիկոս Արեգ Միքայելյանը Ավետիսյան դպրոց էր այցելել կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի հրավերով: (ավելին …)
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասА» նախագիծը նպատակ ունի դպրոցական տարիքից հետաքրքրություն, ըմբռնում, համակրանք, նաեւ երաժշտական ճաշակ ձեւավորելու դասական երաժշտության հանդեպ։ Եվ Ավետիսյան դպրոցում դա աներկբա հաջողվել է: Ահա թե ինչու կրթահամալիրի բեմ դուրս եկած դասվար-երաժիշտների ողջույնի խոսքն ամեն անգամ խլանում է դահլիճի ծափողջույնների մեջ: (ավելին …)
Ավանդական ծիսական երգով է սկսվում տոնախմբությունը Ավետիսյան կրթահամալիրում: Բեմում են մեր հազարամյա ծիսական տիկնիկները. ոչ մեկը բացակա չէ, քանզի Բարեկենդանի տոնն առանց նրանց պատկերացնելն անհնար է: Ահա՛ Ակլատիզը. նա առաջ է գալիս պարելով: Ահա՛ Երկար Օհանեսն ու Պատանեսը՝ իրենց հավերժական վեճով, որի հաղթողն, ինչպես միշտ, պետք է լինի Պատանեսը, այսինքն՝ պատանին, կյանքը, գարունը, նորը: Ահա՛ դահլիճը երկու խմբի է բաժանվել՝ ոգեւորելով աքլորակռվի ու գոմշակռվի ելածներին, պարանը ձգողներին: (ավելին …)