Մրտ 6, 2025 | Մեր առօրյան
Ամենամեծ պարգեւը
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասА» նախագիծը նպատակ ունի դպրոցական տարիքից հետաքրքրություն, ըմբռնում, համակրանք, նաեւ երաժշտական ճաշակ ձեւավորելու դասական երաժշտության հանդեպ։ Եվ Ավետիսյան դպրոցում դա աներկբա հաջողվել է: Ահա թե ինչու կրթահամալիրի բեմ դուրս եկած դասվար-երաժիշտների ողջույնի խոսքն ամեն անգամ խլանում է դահլիճի ծափողջույնների մեջ: (ավելին …)
Մրտ 3, 2025 | Մեր առօրյան
«Գնացեք, տեսեք՝ ով է կերել այծը…»
Ավանդական ծիսական երգով է սկսվում տոնախմբությունը Ավետիսյան կրթահամալիրում: Բեմում են մեր հազարամյա ծիսական տիկնիկները. ոչ մեկը բացակա չէ, քանզի Բարեկենդանի տոնն առանց նրանց պատկերացնելն անհնար է: Ահա՛ Ակլատիզը. նա առաջ է գալիս պարելով: Ահա՛ Երկար Օհանեսն ու Պատանեսը՝ իրենց հավերժական վեճով, որի հաղթողն, ինչպես միշտ, պետք է լինի Պատանեսը, այսինքն՝ պատանին, կյանքը, գարունը, նորը: Ահա՛ դահլիճը երկու խմբի է բաժանվել՝ ոգեւորելով աքլորակռվի ու գոմշակռվի ելածներին, պարանը ձգողներին: (ավելին …)
Փտր 27, 2025 | Մեր առօրյան
Մայրենին՝ ամեն օր
Մայրենիի պաշտպանությունն Ավետիսյան դպրոցում սկզբունքային հարց է: Ահա թե ինչու այն չի ամփոփվում միայն Մայրենի լեզվի պաշտպանության միջազգային օրվա մեջ: Այդ օրը պարզապես յուրատեսակ հանրագումարի է բերվում մեր ոսկեղենիկ լեզվի մաքրության համար ամբողջ տարի չընդհատվող տքնաջան աշխատանքը: Փետրվարի 21-ը հրաշալի առիթ է՝ ի ցույց դնելու մինչ եւ այդ կատարված եւ, անշուշտ, շարունակելի անելիքները: (ավելին …)
Փտր 25, 2025 | Մեր առօրյան
Մեկ շաբաթ տեւեցին Զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված հրաձգության մրցումները Ավետիսյան դպրոցում (զինղեկ՝ Եփրեմ Մազմանյան): Մասնակցեցին 8-10-րդ դասարանների 200-ից ավելի պատանիներ: 25-ից բարձր միավոր հավաքած նշանառուները պարգեւատրվեցին վետերանների միության «Գերազանց կրակային պատրաստություն ցուցաբերելու համար» պատվոգրով: (ավելին …)
Փտր 19, 2025 | Մեր առօրյան
Օրվա խորհուրդը
Եթե զանգի փոխարեն հնչում է «Ամպի տակից»-ը, եթե դասամիջոցներին միջանցքներով վազվզում են փոքրիկ Սարոներ, Հուռիներ, Շունը, Կատուն, մահակը ձեռքերին Սուտասաններ, ուրեմն իմացե՛ք՝ Ավետիսյան դպրոցում սկսվել է թումանյանական շաբաթը: (ավելին …)
Փտր 18, 2025 | Մեր առօրյան
Մեր «Սուտլիկ որսկանը»՝ Գյումրիում
Մշակույթի եւ արվեստների մայրաքաղաք Գյումրին առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց մեր դպրոցի թատերախմբի «Սուտլիկ որսկանը» ներկայացումը, որը կայացավ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի ստորաբաժանման մշակույթի կենտրոնում: (ավելին …)