Ապր 4, 2025 | Մեր առօրյան
Ոգեկոչում
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին էր նվիրված պատմության ուսուցիչ Արմեն Հովսեփյանի կազմակերպած հիշատակի միջոցառումը: Հուզիչ ասմունք եւ խոսք, փոքրիկ բեմականացում, քառօրյայի հերոսների մասին պատմող տեսանյութ: Դահլիճը դիտում էր լուռ, ակնածանքով լեցուն: (ավելին …)
Ապր 2, 2025 | Մեր առօրյան
Այսօր Ավետիսյան դպրոցը հյուրընկալել էր ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանին, ում հասարակական եռանդուն աշխատանքի գործուն ոլորտներից են 21-րդ դարում առկա կրթական հիմնախնդիրները, կրթության առջեւ ծառացած մարտահրավերները, դրանց լուծման ուղիների որոնումները: (ավելին …)
Ապր 1, 2025 | Մեր առօրյան
Քանաքեռի բարձունքից նայել սպիտակափառ Արարատին, տեսնել նահապետական հացատունը, թոնրի շիշն ու խաչերկաթը, ուսումնասիրել մեծ լուսավորչի տոհմածառն ու բացահայտել նրա կենսագրության բազմաթիվ փակ էջեր: (ավելին …)
Ապր 1, 2025 | Մեր առօրյան
Մեր հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանի առօրյան լեցուն է պատանի ավետիսյանցիների այցերով, նրանց հետ անկեղծ զրույցներով, ալեկոծված փոքրիկներին խաղաղեցնող հոգեբանական նրբանկատ, արդյունավետ խորհուրդներով: (ավելին …)
Մրտ 24, 2025 | Մեր առօրյան
«Կարմիր կակաչները ներկել են դաշտերը…»
Մեր ազգային զարթոնքի սիրված երգի ներքո առաջ են գալիս «կարմիր կակաչիկները»: Խրոխտ քայլերով նրանց են միանում փոքրիկ քաջորդիները, եւ Ավետիսյան դպրոցի նախակրթարանի ավագ նախադպրոցական խմբի սաների շուրթերով, երգ ու պարի ուղեկցությամբ «շարադրվում» է հայ ժողովրդի բազմադարյա հերոսամարտի պատմությունը՝ Վարդանանցից մինչեւ այսօր, դարերով, դրվագներով, անուններով (դաստիարակչուհի՝ Ա.Կիրակոսյան, դաստիարակի օգնական՝ Մ.Բաբայան, երաժիշտ դաստիարակ՝ Հ.Արշակյան, պարուսույց՝ Ռ.Ղասաբօղլյան): (ավելին …)
Մրտ 11, 2025 | Մեր առօրյան
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ, ֆիզիկոս եւ մաթեմատիկոս Արեգ Միքայելյանը Ավետիսյան դպրոց էր այցելել կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի հրավերով: (ավելին …)