
Ապագա startup-ականների համար
Ավետիսյանցի ապագա ստարտափականներին գործուն եւ անձնական փորձով հիմնավորված խորհուրդներ տվեց ավագ դպրոցի նոր հյուրը՝ SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը: (ավելին …)
Ավետիսյանցի ապագա ստարտափականներին գործուն եւ անձնական փորձով հիմնավորված խորհուրդներ տվեց ավագ դպրոցի նոր հյուրը՝ SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը: (ավելին …)
Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Ավետիսյան դպրոցը հյուրընկալեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանին, արցախյան վերջին ազատամարտի մասնակիցներ, դպրոցի շրջանավարտներ Վահագն Գյունաշյանին եւ Արսեն Ծառուկյանին: (ավելին …)
Իր գեղեցիկ ելույթով հասակակիցներին շատ հաճելի պահեր պարգեւեց Ավետիսյան դպրոցի թատերախումբը: Նրա ղեկավար, ճանաչված բեմադրիչ եւ գրող Հակոբ Միքայելյանն այս թատերաշրջանում խումբ էր ձեւավորել միջին դասարանների խոստումնալից շնորհալիներից, ովքեր բեմական արվեստի նկատմամբ սեր տածելուց բացի ունեն նաեւ ստեղծագործելու ունակություն: (ավելին …)
Հին տարուն Ավետիսյան դպրոցի աշակերտները ճանապարհեցին IV «ա» դասարանցիների եւ դասղեկ Ն. Սահակյանի ամանորյա «բաղադրատոմսով», որը տարեմուտի հանդեսի ավարտին Ձմեռ պապը բաժանեց դահլիճում հավաքվածներին: Եվ այսպես, «Վերցնում ենք Կյանքը, մաքրում անտարբերությունից, նախանձից եւ ատելությունից, ավելացնում ենք մեկական պտղունց Հանդուրժողականություն, Համբերություն, Առողջություն, Խաղաղություն, այդ ամենին միախառնում ենք երեք պտղունց Սեր՝ Անխառն, Փոխադարձ, Անմնացորդ…»: (ավելին …)
Երրորդ տարին է, ինչ գործում է Ավետիսյան դպրոցի ծնողավարման հարթակը, որը վարում է դպրոցի հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանը: Այն նախատեսված է նախակրթարանի եւ տարրական դպրոցի երեխաների ծնողների համար: Հարթակի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին: (ավելին …)
Ավետիսյան ավագ դպրոցը հյուրընկալեց մի յուրահատուկ հայուհու՝ ամերիկյան հայտնի լրագրող, News Deeply-ի համահիմնադիր, ABC News-ի եւ Bloomberg հեռուստաընկերության թղթակից, Համաշխարհային տնտեսական ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդ» եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակավոր անդամ Լառա Սեդրակյանին, ով 2012-ին Marie Claire ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա Թոփ կանանցից» մեկը: (ավելին …)