Մյս 17, 2022 | Մեր առօրյան
Թեկուզ օտարագիր լինես (մերօրյա արձակագիր Մարկ Արենը ստեղծագործում է ռուսերենով), եթե հոգով հայ ես, դա անհնար է թաքցնել. քո հայկականությունը դուրս կցայտի, կբխի ու կժայթքի քո ամեն մի բառի ու վերջակետի տակից: Հիշենք մեծն Սարոյանին… (ավելին …)
Մյս 16, 2022 | Մեր առօրյան
Էկոլոգիապես մաքուր եւ, որ պակաս կարեւոր չէ, սեփակա՛ն
Ձմռան շունչը Երեւանից դեռ իսպառ չէր վերացել, երբ Ավետիսյան դպրոցի պատանի բնասերները դպրոցական ջերմոց-տնկարանում կատարեցին ելակի առաջին տնկարկումը: (ավելին …)
Մյս 16, 2022 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի շախմատի թիմը գրանցեց հերթական հաղթանակը: Մայիսի 14-ին, 18 թիմերի թվում մասնակցելով «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի շախմատի ու շաշկու օլիմպիադային, մեր շախմատիստներն առաջ անցան բոլորից եւ թիմային հաշվարկով վաստակելով առավելագույն՝ 25 միավոր՝ գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը: (ավելին …)
Մյս 12, 2022 | Մեր առօրյան
«Ինքնակրթվող, սովորող մանկավարժ»,
«Երեխայի կախվածությունը հեռախոսից»,
«Ծրագրային հեքիաթները եւ դրանց ազդեցությունը երեխայի հոգեկանի վրա»,
«Երբ երեխան սուտ է խոսում»,
«Երեխայի ագրեսիվ վարքի պատճառները եւ դրանց լուծման ուղիները»: (ավելին …)
Մյս 11, 2022 | Մեր առօրյան
Ավարտվեց ապրիլի 6–ին մեկնարկած «Ծնողավարման հարթակի» ամենշաբաթյա հանդիպումների շարքը, որն անցկացվեց Հայ Ավետարանչական ընկերակցության և Ավետիսյան դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ առաջին երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների ծնողների համար: (ավելին …)
Մյս 10, 2022 | Մեր առօրյան
Այց զորամաս
Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի մայիսյան այցն Արցախ, ինչպես ամեն անգամ, հագեցած էր և բազմապլան: Աշխատանքային գործուղմանը զուգընթաց՝ տիկին Գեղամյանը այցելեց նաև սահմանապահ զորամաս և, անշուշտ, ոչ դատարկաձեռն: (ավելին …)