«Ֆրանսիական աքաղաղ-2022»
Մեր հպարտությունն ու պարծանքը
Այդ նրանք են՝ մեր սաները, որ հաճախակի իրենց ուսուցիչներին հպարտանալու և, ինչո՛ւ չէ, երջանկանալու առիթ են տալիս: Այդ առումով բացառություն չէր և վերջին՝ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը: (ավելին …)
Այդ նրանք են՝ մեր սաները, որ հաճախակի իրենց ուսուցիչներին հպարտանալու և, ինչո՛ւ չէ, երջանկանալու առիթ են տալիս: Այդ առումով բացառություն չէր և վերջին՝ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթը: (ավելին …)
2022-ի ապրիլը Ավետիսյան դպրոցի պատմության մեջ մնաց որպես ուրախության ու խոնարհումի, հաղթանակների ու նվաճումների, տխուր եւ ուրախ, հետաքրքիր ու գերհագեցած ամիս: (ավելին …)
Ավարտին է մոտենում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների Սպարտակիադա-2022-ը: (ավելին …)
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հայտարարում է 2022–2023 ուսումնական տարվա ընդունելություն.
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 26.04.2022 թ. մինչև 26.05.2022 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. info@avedisianschool.am
Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձև), ներկայացնել ընդունվելուց հետո:
Այն անձինք, ովքեր վերոնշյալ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն չունեն, դրանց թղթային տարբերակները կարող են ծրարված թողնել կրթահամալիրի պահակակետում (Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7)։
Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը ծրարով կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։ Խորհուրդ ենք տալիս նաև բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը:
Դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում:
22-ը ապրիլի, ուրբաթ: Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ավանդական օրվանից երկու օր առաջ Ավետիսյան դպրոցի բակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող ձգվեց շուրջ երեք տասնյակ ավտոբուսների շարանը, որին սկզբից և վերջից ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության մեքենաները: Դպրոցի տնօրենության որոշմամբ թե՛ օրվա ընտրությունը և թե՛ ոստիկանական ուղեկցությունն արված էին 700-ից ավելի աշակերտության, ծնողների և մանկավարժների անվտանգության ապահովման նկատառումներով: (ավելին …)
Սոնա Ղահրամանյան. այս անունը մի օր ճանաչված կդառնա ընթերցող հասարակության շրջանում: Հուսով ենք և հավատում ենք: Ապացույցը 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնայի առաջին գիրքն է՝ առաջին վիպակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին նրա հարազատ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: (ավելին …)