Դկտ 1, 2021 | Մեր առօրյան
Աշնան վերջին ամիսը նույնպես «բարեհաճ» գտնվեց՝ որևէ կերպ չխոչընդոտելով Ավետիսյան դպրոցի արտադասարանական և արտադպրոցական միջոցառումները:
Իսկ դրանք, ինչպես երևում է մեր լուսանկարչային ռեպորտաժից, բազմաբնույթ էին՝ մարզական մրցախաղերից մինչև թանգարանային այցեր և գիտական փնտրտուքներ:
Պատանի հետազոտողի ակումբ
Շատ հաճախ մենք տեսնում ենք ծառը, սակայն չգիտենք, թե ինչ է կատարվում նրա հետ: Համավարակի պայմաններում առանց համտեսելու հնարավո՞ր է որոշել, ասենք, սեղանին դրված պղպեղի քաղցր կամ կծու լինելը: Ինչի՞ց է, որ… Իսկ ինչո՞ւ….
Տալ հարցեր և գտնել դրանց պատասխանները, պրպտել, փորփրելով հասնել իրերի բնության խորքը: Մտածել ինքնուրույն, քանզի չկան պատրաստի պատասխաններ:
Նոյեմբերին այս սկզբունքներով սկսեց գործել Ավետիսյան դպրոցի պատանի հետազոտողի ակումբը, որը սիրով ղեկավարում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամում վերապատրաստում անցած ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Մարգարյանը: Առաջին պարապմունքերն անցնում են ոգևորության մթնոլորտում, գիտական փոքրիկ բացահայտումները խանդավառում են պատանի հետազոտողներին: Եվ ի՞նչ իմանաս, թե այս պահին և հենց այստեղ՝ Ավետիսյան դպրոցում, հիմք չի դրվում գիտության մի նոր ճյուղի:
Ինչի՞ց է սկսվում հայրենիքը:
Պատասխանները բազմապիսի են, և բոլորն էլ՝ ճիշտ: Իսկ VI «ա» դասարանը (դասղեկ՝ Ժ. Թահմազյան) հայրենիքի ճանաչողության գործն սկսեց մայրաքաղաք Երևանի «ծննդյան վկայականից» և Էրեբունիի թանգարանից:
Նախակրթարանից մինչև տարրական և միջին դպրոց՝ սպորտից անբաժան. մեր մրցախաղերը՝ մարզահրապարակում և մարզադահլիճներում:


Նոյեմբերի վերջին II «գ»-ն (դասվար՝ Ս. Գրիգորյան) հրաժեշտ տվեց աշնանը:
Ճիշտ հակառակ իրականությանը՝ այդ հրաժեշտը լեցուն էր մանկական կենսախինդ երգ ու ծիծաղով, պայծառ գույներով, հայաստանյան աշնան բարիքներով և հայկական խոհանոցի ուտեստներով:

Իսկ մյուս՝ II «բ» դասարանը (դասվար՝ Լ. Սահակյան) մի անմոռաց օր անցկացրեց Ժողովրդական արվեստների թանգարանում:
Մեր փոքրիկ վարպետները մասնակցեցին թանգարանի կրթական ծրագրին և զարդանախշեր նկարեցին փայտե գորգերի վրա:
Նոյեմբերի 27-ը, ինչպես հայտնի է, հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան օրն է:
Նախօրեին բանաստեղծի տուն-թանգարանում նրա հիշատակը հարգեցին և նրա կյանքի նոր մանրամասներին ծանոթացան VII «գ» դասարանի պատանի չարենցագետները (դասղեկ՝ Ա. Սալնազարյան, գրականության ուսուցիչ՝ Լ. Ալեքսանյան):
Նյմ 30, 2021 | Մեր առօրյան
Արժանացել է ՌԴ ԼՆ պատվոգրին
Ս. թ. նոյեմբերի երկրորդ կեսին «Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ի տնօրեն Մելանյա Գեղամյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության Լրացուցիչ մասնագիտական կրթության ասոցիացիայի «Սովորող ուսուցչի ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային համաժողովին, որի թեման էր «Ռուսերենը՝ որպես մասնագիտական ճկունության գործիք. ավանդույթներ և նորարարություն»: (ավելին …)
Նյմ 24, 2021 | Մեր առօրյան
Ճարպկության և արագաշարժության տոնահանդեսի վերածվեց «Սպորտլանդիա» մրցույթը: Ավետիսյան դպրոցի չորրորդ դասարանների թիմերն էին՝ «Արարատ»-ը (IV «ա»), «Ուրարտու»-ն (IV «բ») և «Էջմիածինը» (IV «գ»), որոնք ազնիվ ու համառ պայքար մղեցին և արժանացան պատվոգրերի: Որոշ առավելություն ձեռք բերելով՝ դպրոցի մարզական գավաթին տեր դարձավ «Ուրարտու»-ն: Մրցակից ուժերը գրեթե հավասար էին, ուրախությունը՝ համընդհանուր, և իրականում հաղթեց ընկերությունը:
Նյմ 19, 2021 | Մեր առօրյան
20-21 ноября в РАУ пройдут мероприятия “Искусство слова: важные концепты русской культуры”, проводимые в рамках проекта “Русское культурное пространство сквозь призму языка”.
Проект реализуется в соответствии с поручением Министерства просвещения РФ.
Исполнитель – Институт непрерывного образования, имеющий большой опыт в проведении образовательных проектов, в том числе международных.
Партнер проекта – Российско-Армянский университет.
В программе мероприятий:
• Круглый стол “Перестать читать книги — значит перестать мыслить” (к 200-летию со дня рождения Ф.М. Достоевского и к 85-летию со дня смерти М. Горького);
• Конференция “Ключевые слова русской языковой картины мира”;
• Лекция “Не покидай свою планету” (к 220-летию со дня рождения В.И. Даля) – “Энциклопедия народной мудрости”;
• Мастер-класс “Учимся слушать с опорой на креолизованные тексты”.
Формат проведения мероприятий:
Очно-дистанционный
Место проведения мероприятий:
Республика Армения, город Ереван, ул. Овсепа Эмина, 123, Российско-Армянский (Славянский) университет.
Каждому участнику мероприятия будет направлен сертификат.
Для участия в мероприятиях необходимо зарегистрироваться по ссылке: Google Docs
Նյմ 19, 2021 | Մեր առօրյան
21 ноября в Республике Армения при поддержке Министерства просвещения РФ АДПО “Институт непрерывного образования” проведет мероприятие “Язык и время: пути профессионального развития” для выпускников советских и российских вузов в рамках форума “Русский язык как инструмент профессиональной мобильности: традиции и инновации”. Партнером проекта является Российско-Армянский университет.
На мероприятии состоится круглый стол “Языковая безопасность и динамика язык”, открытый урок “Тайны текста: текст вокруг нас”, а также панельная дискуссия “Волонтеры образования”. Для участия приглашаются преподаватели и учителя, студенты гуманитарных направлений и все интересующиеся русским языком и русской культурой. Каждому участнику мероприятия будет направлен сертификат.
Со всей информацией о форуме вы можете ознакомиться на сайте проекта: http://ino-tula.ru/rus-forum/
Для участия в мероприятиях необходимо зарегистрироваться по ссылке: Google Docs
Նյմ 17, 2021 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբը վերջին տարիներին միայն հաղթանակով է վերադառնում «տուն»: Մեր թիմը, որը ներկայումս մասնակցում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրով հանրապետության դպրոցների միջև անցկացվող բանավեճի մրցաշարին, հաղթել է մրցակիցներին և անցել երկրորդ փուլ:
Այժմ բանավեճի պատանի վարպետներն իրենց ղեկավար, մանկավարժ Անի Օհանյանի հետ նախապատրաստվում են «Պետության համար տնտեսությունը պետք է գերակա լինի բնապահպանությունից» թեմայով բանավեճին: Իսկ մինչ այդ հաղթահարված թեմաներն էին՝ «ՀԿ-ները չպետք է ֆինանսավորվեն «դրսից» և «Պատվաստումները պետք է լինեն պարտադիր»:
Ահա՛ նրանք, ովքեր պաշտպանելու են Ավետիսյան դպրոցի պատիվը՝ Գրիգոր Բարության (ձախից աջ), Անուշ Մանուկյան, Անի Օհանյան, Լուսինե Մանսուրյան, Աննա Հովսեփյան, Դավիթ Վարձելյան: Հաջողությո՛ւն մաղթենք նրանց. չէ՞ որ մինչև մրցույթի հաջորդ փուլը մնում են հաշված օրեր: