Ապր 15, 2022 | Մեր առօրյան
Զատկական շաբաթվա Ավագ ուրբաթ՝ դասավարտի զանգից անմիջապես հետո, Ավետիսյան դպրոցն ամբողջ կազմով «դուրս հորդեց» բակ: Կայծակնային արագությամբ ձևավորվեցին տոնավաճառի սեղանիկները՝ մեկը մյուսից հարուստ, գունագեղ, գայթակղիչ: Եվ ապրիլյան պայծառ ու արևոտ երկնքի տակ սկսվեց Հարության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառքը: Նախակրթարանից, տարրական դասարաններից և, ընդհանրապես, ամբողջ միջնակարգ դպրոցից տոնավաճառին անմասն չէր մնացել բառացիորեն ոչ ոք. լայնարձակ բակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար… (ավելին …)
Ապր 15, 2022 | Մեր առօրյան
Նկարներում՝ աշխատանքային պահեր, խորհրդատվություն AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանից, աշխատանքային քննարկումներ, մրցույթ-տոնավաճառի տաղավարում, հաղթողի հավաստագիրը։ (ավելին …)
Ապր 7, 2022 | Մեր առօրյան
Մատչելի և հասկանալի
Այս անգամ ավետիսյանցիների հյուրերն էին ՏՏ ոլորտում ակնհայտ հաջողությունների հասած ծրագրավորողներ Ռուբեն Մեսչյանը («Ծրագրավորման արվեստը») և Վազգեն Հակոբջանյանը (Teamable, YerevaNN): (ավելին …)
Ապր 1, 2022 | Մեր առօրյան
Գիժ ամիս մարտը դույզն-ինչ չխաթարեց Ավետիսյան դպրոցի արտադասարանական և արտադպրոցական ծրագրերը. ընդհակառակը, ամբողջ ամսվա ընթացքում մեր «զարկերակը խփում էր», կարելի է ասել՝ գարնանային եռանդով: (ավելին …)
Մրտ 22, 2022 | Մեր առօրյան
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան: (ավելին …)
Մրտ 21, 2022 | Մեր առօրյան
«Ինչպես արծիվ»-ով սկսվեց և «Քոչարի»-ով ավարտվեց հայոց պատմության դասը 8-րդ «գ» դասարանում (ուսուցիչ՝ Զ. Ավետիսյան), թեման՝ «Հայդուկներ», ինչը հուշում էր, որ դա չէր կարող սովորական դաս լինել: Եվ, իրոք, դա դաս-ներկայացում էր՝ նվիրված մեր ազատագրական պայքարի հայդուկային շարժման երեք մեծ գործիչների՝ Անդրանիկ Օզանյանին, Գևորգ Չաուշին, Աղբյուր Սերոբին: Պատանիները մեկ առ մեկ թերթեցին, գործնական աշխատանքների շնորհիվ իրենք ևս «հասան» Առաքելոց վանք, Սոխորդի կամուրջ, Գելիեգուզան, հարգանքի տուրք մատուցեցին մեծ հայդուկապետերի և նրանց զինակիցների անմահ հիշատակին:
Լուսանկարներում՝ Գևորգ Չաուշի կինը՝ Հեղին-Եղսոն, կարդում է ամուսնու հրաժեշտի նամակը. «Ես պսակված եմ հրացանիս հետ»:
Եղսոն դիմում է որդուն. «Տղա՛ս, քո հայրն ասում էր. «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի անկախության արևը»:
Աղբյուր Սերոբը՝ Անդրանիկի մասին. «Այս տղան մեծ անուն պիտի ունենա»։
Տղաներն ու աղջիկներն անգիր են սովորում Զորավար Անդրանիկի ասույթը. «Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»:
Երբ Նեմրութի Ասլան Սերոբը Խլաթում դիմում էր իր զինակիցներին, թե՝ «Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», նրա կողքին, զենքը ձեռքին, կանգնած էր Սոսեն՝ հավատարիմ կինն ու զինակիցը: