Հնս 30, 2020 | Մեր առօրյան
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am)՝ հիմնադրված Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.am; www.amaa.org) կողմից՝ 1998թ., անվճար մասնավոր դպրոց է, որն ապահովում է 12-ամյա ընդհանուր միջնակարգ բացառիկ համապարփակ կրթություն սոցիալ-տնտեսական բոլոր խավերի երեխաների համար: Հպարտությամբ պետք է նշել, որ մեր ավագ դպրոցի շրջանավարտների 100% ընդունվում են բուհեր:
Հպարտանալով նաև Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը լինելու համար, Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և ամենաառաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Դպրոցն առաջինն է Հարավային Կովկասում LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին արժանանալու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://amaa.am/am/ծրագրեր/մանկական/ավետիսյան-դպրոց
Այս՝ խիստ նորարարական և Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը, մոտիվացնում է իր ուսուցիչներին հաճախելու սեմինարների՝ շարունակաբար բարելավելու իրենց դասավանդման հմտությունները և ուսումնասիրելու՝ սովորողների առավել լավ ուսուցմանն ուղղված ժամանակակից դասավանդման մեթոդներն ու գործիքները: Մենք խրախուսում ենք մեր ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական զարգացման գործում:
Դիտել տեսանյութը
Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայոց լեզվի և գրականության, անգլերենի, տարրական դասարանների դասվարի, գրադարանավարի, պատմության, մաթեմատիկայի (ավագ դասարաններ), ինֆորմատիկայի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի համար:
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 3 տարի) պարտադիր է:
Ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` ըստ կարգի:
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը (COVID-19), խնդրվում է ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել օնլայն տարբերակով armedf@yandex.ru էլեկտրոնային հասցեին` 01.07.2020-15.08.2020թթ.
Պահանջվող փաստաթղթեր`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. ՀԾՀ համարանիշ,
5. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
6. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Ցանկացողները դիմեն հետևյալ հասցեով` ք. Երեւան, ՀԱԹ թաղամաս, Բաբաջանյան 42/7:
Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 կամ (060) 70-44-70 հեռախոսահամարին:
Հնս 11, 2020 | Մեր առօրյան


Հնս 4, 2020 | Մեր առօրյան
WELCOME TO OUR ENGLISH CONVERSATION CLUB!
✅ Register here: https://bit.ly/Eng-clb-LYD
🆓 Free admission
❗ Don’t miss this great chance to participate in the English Conversation Club with a native speaker!
📌 Develop your speaking skills and strengthen your fluency by regularly practicing English with a native speaker in our conversation club.
📌 After 8 weeks, you will be able to understand more native-level American English, as well as converse about a wider range of high-level topics.
❓ WHO CAN APPLY
▪️ People with intermediate, upper-intermediate, advanced level of English
▪️ 18-40 years old
▪️ University/graduated students
⚠️ The selection will be done after testing language skills, and interview.
❓ CONDITIONS
▪️ Free admission
▪️ Using Zoom app
▪️ Twice a week at 19:30
▪️ Duration: 8 weeks
🔹 About the Tutor: WILLIAM DENK
▫️ A native speaker of American English,
▫️ He has taught conversational English for several years in America, Greece, and Armenia
▫️ Classes are always student focused, and immersion based, with an emphasis on teaching English through English.,
▫️ As a former Latin teacher, Will can also help advanced students increase their high-level English vocabulary through knowledge of Latin roots.
ℹ️ For registration and more info please call 📞 096 00 23 83, 055 51 44 54
✅ Register here: https://bit.ly/Eng-clb-LYD
🆓 Free admission
https://www.facebook.com/events/267939377656124/
Մյս 22, 2020 | Մեր առօրյան
Սիրելի ավետիսյանցինե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:
Համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որի անհրաժեշտությունը կունենաք ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ: Մեր օրերի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր նման պայծառ երիտասարդների համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:
Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է: «Վերջին զանգն» իր մեջ հրաշալի խորհուրդ է ներառում: Այն դպրոցական անհոգ մանկության ավարտի և մեծ կյանք մտնելու խորհրդանիշն է: Այսօր դուք գտնվում եք դպրոց-կյանք ճամփաբաժանին: «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ` լի փորձություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով: Ցանկանում եմ, որ երիտասարդի անփորձությունը երբեք խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և բազում հաղթանակների հասնելու ձեր ճանապարհին:
Հիշե՛ք` դուք եք մեր երկրի ապագան, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար:
Հարգելի՛ մանկավարժներ, բաժանումը երկուստեք դժվար է: Հասկանալի է նաև ձեր հուզմունքը: Սակայն զգացվում է նաև այն հպարտությունն ու վստահությունը, որով դուք ճանապարհում եք ձեր աշակերտներին փորձություններով լի կյանք: Վստահ եմ, որ ձեր տված գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները կկարողանան ճիշտ կողմնորոշվել կյանքի հորձանուտներում:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ, իմ սիրելի՛ շրջանավարտներ:
Միշտ ձեր կողքին՝ Մելանյա Գեղամյան
Մյս 6, 2020 | Մեր առօրյան
Հարգելի՛ ծնողներ
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, 2020–2021 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպել է առցանց.
- մանկապարտեզ (4 տարեկան` ծնված 01.01.2016 – 31.12.2016 թթ.)
- 1—ին դասարան (ծնված 01.01.2014 – 31.12.2014 թթ.):
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 07.05.2020 թ. մինչև 30.05.2020 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. armedf@yandex.ru
Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմորդի 3×4 չափսի 4 լուսանկար, ինչպես նաև լուսանկարի էլեկտրոնային տարբերակը ուղարկել նշված էլփոստին,
- Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
- Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները (սոցքարտ),
- Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
- Տեղեկանք երեխայի առողջության մասին (նախկին 26 ձև, ներկայացնել ընդունվելուց հետո),
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանություն):
- Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետևյալ հղումով՝
Դպրոցի_դիմում Մանկապարտեզի_դիմում
Տեղեկացնում ենք, որ բացվող առաջին դասարանները լինելու են միայն անգլերենի խորացված ուսուցմամբ:
Այն անձինք, որոնք էլեկտրոնային փոստով չեն կարող այս ամենը ձևակերպել և ուղարկել, խնդրում ենք թղթային տարբերակով ծրարված ուղարկել փոստով կամ թողնել կրթահամալիրում գործող փոստում հետևյալ հասցեով՝ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7։
Պահպանե՛լ պարետի ցուցումները` կրել ձեռնոց և դիմակ։
Հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (060) 704470,
(043) 002314:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։
Դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում:
Ապր 23, 2020 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի սաների պատրաստած տեսանյութը՝ Ժագ Ս. Յակոբեանի ՄԵՆՔ բանաստեղծության հիման վրա։ (ավելին …)